February 21

Present Indefinite Tense. Interrogative Sentences. Ներկա անորոշ ժամանակ. Հարցական նախադասություններ…

go to school. Do I go to school?
She speaks English. Does she speak English?

  1. My friend likes to swim.- Does my friend like to swim?
  2. I often visit my grandmother.-Do i often visit my grandmother?
  3. Mary plays the piano well.- Does Mary play the piano well?
  4. We have breakfast at 8:30.- Do we have breakfast at 8:30?
  5. You know this rule.- Do you know this rule?
February 17

Տյառնընդառաջի ծեսը․․․

Տյառնընդառաջը կամ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարինՀայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տյառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին՝ Քրիստոսի աստվածահայտնությունից (հունվարի 6) քառասուն օր հետո։Հիսուս Քրիստոսի ընծայումը եկեղեցուն։

Տյառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից։ Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ։ Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը։ Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը։

Ծագումնաբանությունը

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել է Տյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։
Սահմանել է եկեղեցին՝ ի պատիվ Հիսուս Քրիստոսի ծննդյան քառասունքի։ Ըստ հին հրեական (մովսեսական) կրոնի, տղաբերքից քառասուն օր անց մայրը պարտավոր էր այցելել տաճար՝ զոհ մատուցելու, «սրբազան» հրով ու ջրով սըրբվելու և նորածնին օրհնելու համար։ Կրոն. ավանդության համաձայն՝ Տիրամայր Մարիամը ծիսական այդ արարողությունը կատարել է որդու ծննդյան օրից՝ հունվարի 6-ից (հուն. և լատին. եկեղեցիներում՝ դեկտեմբերի 25-ից) 40 օր անց՝ փետր․ 14-ին (հուն, և լատին, եկեղեցիներում՝ փետր․ 2-ին)։ Նշելով այդ օրը (կոչվում է «Քառասնօրյա գալուստ Քրիստոսի ի տաճար»)՝ հավատացյալներն իբր «ընդառաջ են ելնում տիրոջը» (որից էլ՝ «Տ․» անվանումը)։ Տ–ի մեջ պահպանվել են հինավուրց՝ նախաքրիստոնեական մաքրագործական, հատկապես հրապաշտական ծեսեր։ Այդ օրը եկեղեցիների ու տների բակերում, տանիքներին, փողոցներում վառում են խարույկներ, երգելով ու աղոթելով պտտվում դրանց շուրջ, նորապսակ հարսներին թռցնում բոցերի վրայով (իբր մաքրագործվելու և ծնունդը նվիրագործելու համար), ամուլ կանայք «սուրբ» կրակով այրում են իրենց զգեստի փեշերը ամոքվելու հույսով ևն։ Խարույկների մոխիրը երդիկներից շաղ են տալիս տների ու գոմերի մեջ, ինչպես նաև տնամերձ հողերին՝ մաղթելով տարվա առատություն, արգասավորություն, «տեր ընդ ձեզ» (որից էլ՝ տոնի «Տրնդեզ» ժող․ անվանումը)։

Տյառնընդառաջի ծեսը մեր կրթահամալիրում․․․

Մենք մեր դպրոցում նշում ենք Տյառնընդառաջի ծեսը պատրաստում ենք աղանձ ,սարքում ենք դիմակներ,դպրոցի բակում մենք վառում կրակ, պարում և երգում ենք։

February 16

Մեր հավես ճամփորդության մասին

Մենք գնացինք Հովհաննես Թումանյանի տիկնիկային թատրոն։ Այնտեղ շատ հավես անցավ։ Ներկայացումը շատ լավն էր։ Նայեցինք <<Գելը>>, <<Խելոքն ու հիմարը>>, <<Անխելք մարդը>>։ Ես շատ եմ սիրում մեր ճամփորդությունները։