April 28

Ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն․․․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    այո
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ այո

    Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    https://armankhachatryan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Գունային խաղեր» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    https://armankhachatryan.edublogs.org/2023/04/07/%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4-3/
  • Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
    այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    պապիկի։

April 26

Թեսթ…

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները…

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
դժբախտ
շաբաթվա

փորձել

համբերությունն


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
    ա/ դժբախտ  բախտավոր           
    բ/ ատելի սիրելի                  
  գ/ հիվանդ   առողջ             
  դ/անհետանալ    հայտնվել    

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
    բ/   կարգին
    գ/ ավելի ուշ
    դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.  

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական 

6.Ո՞րն է տրված նախադասության մ:
  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:
Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Թոմն և իր ցավերը
10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:   

  Լրացրո՛ւ  դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց:

11.Գրի´ր  մեկ բառով.
ա/ մոր քույրը                մորաքույր

բ/ միտք անել                 մտածել
գ/ ման գալ                      որոնել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

     Որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:

13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:



14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել: 
Որ դպրոց չգնար։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր

April 26

Весёлый человек /25-28 апреля/

Крутыми тропинками в горы,

Вдоль быстрых и медленных рек,

Минуя большие озёра,

Весёлый шагал человек.

Четырнадцать лет ему было,

И нёс он дорожный мешок,

А в нём полотенце и мыло

И белый зубной порошок. <…>

Он слышал и зверя, и птицу,

В колючие лазил кусты.

Он трогал руками пшеницу,

Чудесные нюхал цветы. <…>

А чтобы ещё интересней

И легче, казалось, идти,

Он пел, и весёлая песня

Ему помогала в пути.

  1. Напиши, о чем это стихотворении, своими словами.
    Был мальчик, у него был дорожный мешок.
  2. Выпиши из стихотворения слова, которые отвечают на вопросы: Какой? Какая? Какое? Придумай предложения с этими словами.

    Какая? Какое? Придумай предложения с этими словами.
  3. белый
  4. весёлая
  5. большие
  6. Большие весёлие белые снижинки летоут.

Вопрос: какой?

Окончания: -ой, -ый, -ий

Примеры: большой слон, сильный муравей, весенний день

Вопрос: какая?

Окончания: -ая, — яя

Примеры: большая рыба, сильная тигрица, весенняя песенка

Вопрос: какое?

Окончания: -ое, -ее

Примеры: большое поле, сильное животное, весеннее озеро

Составь словосочетания с этими словами:

Хорошая, светлый, весеннее, радостный, незабываемый, весёлая, яркий.
Хорошая погода, светлый луч, весеннее день, радостный город, незабываемый год, веселая бабушка,
яркий тлефон

April 25

ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Որդեր։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը նյութ է իսկ հոմուսը կազմված է տարբեր կեղտերից։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    վերին շերտը մուգ գույնի է
  4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ
  5. Ի՞նչ են պարարտանյութերը:
    անօրգանական նյութեր
  6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

April 25

Վեդի գետ․․․

ՎեդինՎադա, Վեդիի ջուր, Վետե, Վետի, Ուրծաձոր, Ուրծաձորի գետ, գետ Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է[2]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛, գետաբերանինը՝ հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , ԽոսրովըՇաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում[3]։

«Խորհրդային Հայաստան» օրաթերթում, վրիպակով գետը կոչված է Բեդիչայ[4]։

April 25

Սուրբ կարապետ

Պամական աղբյուրները ոչ մի տեղեկություն չեն հաղորդում վանական համալիրի մասին. այն աչքաթող են արել նաև ճանապարհորդներն ու տեղագիրները, միայն Ղևոնդ Ալիշանը թռուցիկ ձևով հիշատակում է նրա անունը[3][4]։ Հուշարձանների վրա փորագրված սակավաթիվ արձանագրություններն էլ, անգամ աղոտ կերպով, լույս չեն սփռում նրա անցյալ պատմության վրա։ Արձանագրություններից մեկի համաձայն վանքը հիմնել են Օրբելյանները 14-րդ դարի սկզբներին, որպես իրենց տոհմական գերեզմանատեղի։ Այդ ժամանակ Ուրծաձոր գավառը գտնվում էր Օրբելյանների իշխանության ներքո։ Մյուս արձանագրությունները նվիրատվական են։ 1593 թվականը կրող մի այլ արձանագրույունում փորագրված է, որ այդ ժամանակ շեն է եղել վանքը։ 1725 թվականը կրող արձանագրությունից հասկացվում է, որ այդ ժամանակ վանքը եղել է ավերակ և լքված վիճակում։ Վանքը և նրան մոտիկ գտնվող մյուս վանքերը ավերվել են 1679 թվականի մեծ երկրաշարժից։

1896 թվականին կառուցված վանքի միաբանության բնակելի շենքերը, 1897 թվականին կառուցված վանքի պարիսպը և 1898 թվականին՝ հացահատիկի հողերը, հավանական են դարձնում, որ վանքը 19-րդ դարի վերջերին որոշ ժամանակով վերականգնվել է։

April 25

ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ

Опубликовано 10 Апр 2023

147258

Արտաշեսն ու Տիգրանը հայ ժողովրդի սիրելի արքաներն են, նրա պաշտելի հերոսները։ Նրանց համար ամենակարևորը հայրենիքի հզորացումն ու բարգավաճումն էր։ Հայոց քաջարի արքաների մասին ստեղծված զրույցները, առասպելները հարյուրամյակներ են ապրել ու գրի առնվել մեր պատմիչների կողմից/ «Արտաշես և Արտավազդ», «Արտաշես և Սաթենիկ»/: Այսօր էլ, ավելի քան երկու հազար տարի հետո, հայ մարդիկ իրենց զավակներին կոչում են Արտաշես ու Տիգրան անուններով։

Արտաշես Առաջին /թագավորել է Քրիստոսից առաջ/

Արտաշես I-ը Արտաշեսյան արքայատոհմի հիմնադիրն է։ Արտաշես արքան ստեղծեց հզոր բանակ: Նրա թագավորության ժամանակ մեր երկրում շատ նշանավոր գործեր կատարվեցին։ Հզորացավ բանակը, բազմամարդ դարձավ երկիրը: Նրա օրոք Հայոց աշխարհում, ըստ Մովսես Խորենացու` «անմշակ հող չմնաց»։ Արաքսի ափին հայոց արքան հիմնադրում է նոր մայրաքաղաք, որը նրա անունով կոչվեց Արտաշատ։

Տիգրան II Մեծ (Ք. ա. 95-55թթ.)

Տիգրան Մեծի անունը հայտնի է յուրաքանչյուր հայի։ Տիգրանը գահ բարձրացավ շատ դժվար պայմաններում, այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր երկու խոշոր թշնամիների ՝ Հռոմի և Պարթևստանի/ պարսիկների նախնիները, այժմյան Իրան/ իշխանության տակ: Երկիրը փրկվեց, երբ գահի բարձրացավ Տիգրանը, իր հոր մահից հետո: Տիգրան աշխարհակալ կամ ՏԻգրան Մեծ, այսպես են ճանաչում այս արքային քանի որ նրա գահակալության ժամանակ

պատմական Հայաստանի սահմանները ձգվում են Միջերկրական ծովից մինչև Սև և Կասպից ծովերը[1]։

8-Հայաստանն-ըստ-ՙԱշխարհացոյց՚-ի
Տիգրան Մեծը օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց իր անունով՝ Տիգրանակերտ: Տիգրանակերտն ուներ 25 մետր բարձրությամբ պա­րիսպներ, որոնց ներսում տարբեր շինություններ կային։ Քաղաքի արվարձանում Տիգրանի պալատն էր:
Օտարերկրյա պատմիչները գրել են, որ Տիգրանը պատերազմասեր արքա չէր, նա միայն ուզում էր իր երկիրը հզորացնել ու պահպանել տարածքները: Տիգրանի ժամանակ՝ Մեծ Հայքը/Հայաստանը/ տարածքի խոշոր պետություններից էր: Տիգրան Մեծը կառավարել է 40 տարի:
April 25

Արտաշես և Սաթենիկ

Опубликовано 22 Апр 2023

1

Հայկի սերունդներից Արտաշեսն էր թագավորում Հայաստանում: Զորավոր էր նա իր նախնիների պես, և Վահագն աստվածն էր վիշապաքաղ  հովանավորում նրան: Այդ ժամանակ էլ Հայաստանի վրա հարձակվեցին հարևան Ալանաց երկրի զորքերը, ովքեր գրավել էին Վրաստանի մեծ մասը/Վրաց աշխարհ/ ու շարժվում էին դեպի հարավ:

Թշնամու դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Հայոց և ալանների զորքերի կռվի  ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա,խոստանում է որ դրանից հետո ալանները այլևս չեն հարձակվի Հայոց աշխարհի վրա։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ բլրի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին, որ բաց թողնի իր եղբորը, որպեսզի հավերժական թշնամանք չլինի այս ազգերի միջև ու արյուն չթափվի:

Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ արքայադստերը, սիրահարվում է և ցանկություն է ունենում ամուսնանալ նրա հետ: Իր դայակին ասում է, որ շատ լավ կլինի եթե ամուսնանա Սաթենիկի , համ էլ երկու երկրները կբարիշեն:

Մարդիկ են ուղարկում Ալլաների թագավորի մոտ, որ կնության առնեն աղջկան, բայց թագավորը մերժում է, ասելով, որ Արտաշեսը չունի այն բյուրավոր գանձերը, որ իր աղջկա դիմաց կարողանա տալ: Այդ ժամանակ էլ Արտաշեսը իր ձին հեծում է ու պարանը գցելով Սաթնիկի մեջքից, փախցնում է նրան ու բերում Հայող աշխարհ:

 Մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում՝ մարգարիտներ են գլխին թափում։

Բոլոր հայոց և ալանաց քաջերն էին հավաքված այնտեղ մենամարտում երգով ու պարով: Ալանաց թագավորն ու պատանի թագաժառանգը ժպտում էին երջանիկ:
Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ զավակներ:

April 25

Առասպել գամված Արտավազդի մասին

Опубликовано 22 Апр 2023

084

Հայկական հին զրույցը պատմում է, որ շատ տարիներ առաջ, Արտաշես Մեծը, Հայաստանի թագավորը, որը երկրին փառք, բարգավաճում ու լիություն էր նվիրել, հիմա հայրենիքից հեռու մահանում էր՝ թախիծը և հայրենիքի կարոտը սրտում: Լացով ու հառաչանքով նա հրաժեշտ էր տալիս իր հայրենի հողին ու չէր կարող պատկերացնել, թե ինչ ապագա է նրան սպասում: Եվ մարդիկ, իմանալով նրա մահվան մասին, իրենց մազերն էին պոկում գլխներից ու դառը լացում էին մայրաքաղաքի պատերի տակ: Միայն Արտաշեսի զավակը՝ արքայազն Արտավազդը, ոչ մի կաթիլ արցունք չթափեց: Նա միայն քմծիծաղ տվեց ու դժգոհությամբ բացականչեց.

— Նա հեռանում է մեզնից ինձ էլ թողնում է փլատակներ, ինչպե՞ս կառավարեմ ես փլատակների վրա:

Մահացող արքան լսեց այդ խոսքերը ու օրհնանքի տեղը նրան անեծքներ ուղարկեց:

— Անիծում եմ, որ Արարատի մութ քարայրի պատերը փուլ գան քո գլխին որսի ժամանակ, անիծում եմ, որ այլևս արևի լույսը չտեսնես:
Թագավոր  դառնալուց հետո Արտավազդը վտարեց երկրի սահմաններից դուրս իր բոլոր եղբայրներին ու քույրերին և իրեն շրջապատեց դաժան ու անսիրտ մարդկանցով : Երկիրը վատ վիճակում հայտնվեց նոր արքայի անարդարություններից: Մի անգամ Արտավազդը պատրաստվեց որսի գնալ: Քարայրի վրայով կամուրջը անցնելուց հետո նրա ձին հանկարծ սայթաքեց, ընկավ անդունդը ու ձիավորի հետ միասին անհետացավ հավերժ: Անցան տարիներ ու հաջորդ թագավորը՝ Տիգրանը, իմացավ գիտուն մարդկանցից, որ չար Արտավազդը երկաթյա շղթաները ձեռքերին բանտարկված է լեռան խորը քարայրներից մեկում:м