September 18

Հանելուկ․․․

Ունի երեք գույն
Կարմիր, դեղին, նարնջագույն
Ներկում է նա իր գույներով
Դաշտեր, սարեր, անտառ ու ձոր
Մեկ լալիս է, մեկ գոռում
Ծառ ու տերև շորորում․․․

September 16

Թվերի կցագրումը աջից կամ ձախից…

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
    400-ով ։
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։
    5000-ով։
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։
    90000-ով։
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
    4000-ով։
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։
    80000-ով։
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։
    700000-ով։
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
    529-29=500
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված թիվը։
    1213-21=1192
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    435-3=432
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    600-ով։
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    5-ով։
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։
    1․Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 9 թվանշանը։
    2․Որքա՞ն կմեծանա 452 թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը։
    3․892-ին աջից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    4․Որքա՞ն կդառնա 956 թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 8 թվանշանը և ստացած արդյունքից հանել 900։
September 16

Իմ բույսը…

Սա իմ սիրելի բույսն է, ես նրան ինքս եմ տնկել և նվիրել եմ մայրիկիս։
Բույսիս անունը չգիտեմ ինչ է, այդ պաճառով ես նրան անվանում եմ <Սիրելի ծաղիկ>։

Ես նրան խնամում եմ , ջիում և մաքրում տերևների փոշիները։

September 16

Թվի կծագրում ացիչ և դախից 2 մաս

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
    400 ինչ եռանիշ թիվել վեռցնենք կլնի միևնուն թիվը օրինակ 422-22=400
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։
    500 ինչ եռանիշ թիվել վեռցնենք կլնի միևնուն թիվը օրինակ 5200-200=500
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։
    90000
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
    4000
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։
    ինչ քառանիշ թիվել վերցենք կլինի 80.000 օ
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    700.000 ինչ հնգանիշ ել վեռցնենք
    կցագրենք 7 թվանշանը։
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև
    500
    ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանթիվը։
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։
September 15

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

 

September 15

Թվերի կցագրումը աջից կամ ձախից

Առաջադրանքներ

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    337-37=300
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    1235-123=1212
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    724-2=722
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    9321-32=9289
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։
    3900-90=3810
  6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    42051-2051=40000
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։Տրված 16365 թվին աջից կցագրել
    2062-206=1856
  8. 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    5163654-16365=5147289
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
    31750+175=31925
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը
September 14

Միանիշ բազմանիշ թիվ․․․

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը: 999+99=1098
  2. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը: 100+99=199
  3. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։999-99=900
  4. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։ 900*3=2700
  5. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։ 1000,9999
  6. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը: 9999-10=9989
  7. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի   տարբերությունը: 9999-100=9899
  8. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։ 9999-999=9000
  9. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։ 9000*4=36000
  10. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
  11. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։
  12. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։
  13. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը:

September 14

Парные согласные в конце слова /12 — 16 сентября/

Из учебника стр. 8 — 9

Есть у меня шестёрка слуг
Проворных, удалых,
И всё, что вижу я вокруг,
Всё знаю я от них.
Они по знаку моему

Являются в нужде.
Зовут их: Как и Почему,
Кто, Что, Когда и Где.
Бегут на запад, на восток,
На север и на юг.
Даю я каждому урок
И каждому досуг.
И по утрам, едва встаю,
Всегда берусь за труд.
А слугам отдых я даю –
Пускай едят и пьют.

О каких «слугах» говорится в стихотворении?
Как ты понимаешь предложение:
Даю я каждому урок
И каждому досуг.

В русском языке есть парные звонкие и глухие согласные звуки: [б] — [п], [в] — [ф],
[г] — [к], [д] — [т], [з] — [с], [ж] — [щ]. На конце слова эти звуки слышатся одинаково глухо, но обозначаются разными буквами. Например: завод — вот, гриб — грипп. Для того чтобы правильно написать такие слова, нужно изменить слово или подобрать родственное слово так, чтобы после проверяемого согласного стоял гласный звук или звуки [р], [л], [м], [н]. Тогда согласный звук хорошо слышен, и ты не ошибёшься. Например:
дождь — дождик, дождливый;
народ — народы, народный.

Прочитай слова, а потом измени их так, чтобы на конце произносился парный согласный. Запиши пары.
Камыши-камыш, луга-луг приказы- приказ огороды- огород дожди- дожд арбузы- арбуз голоса- голос поезда- поезд леса-лес
Подбери такие же пары слов самостоятельно.

Спиши текст. Измени слова по смыслу.
Наш (города) очень красивый. В нём есть центральная (площади), парк и красивый (сады), круглый
(пруды). Там плавает белый (лебеди). Мы любим свой (города).

September 13

Առաջին օրը դպրոցում…

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

Առաջադրանքներ

Բացատրի՛ր տեքստում ընդգծված բառերը։

Դո՛ւրս գրիր այն բառերը, որոնց հոմանիշները կարող ես գրել առանց բառարանի օգնության։

Դո՛ւրս գրի՛ր գրությամբ և արտասանությամբ տարբերվող երեք բառ։

Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Օրինակ՝ ծեր լեդի

դպրոց, տղա, աղջիկ, դասարան, հայրիկ, նախասրահ, դաս։