May 19

Սովորողի ամփոփիչ հաշվետվություն. նախագիծ․․․

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
https://armankhachatryan.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b4/

2.Առանձնացնել երրորդ ուսումնական շրջանի այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։
հետաքրքիր փաստեր մեղուների մասին

3.Երրորդ ուսումնական շրջանում մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Ամենա դժվար Գյուղատնտեսություն
Աենա հեշտ Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։
Ես արել եմ աշխատանք դրսում, խոտեմ տնկել և քարերնեմ հավաքել։
Ես սովորելեմ եթե բույս տնկումես ուրեմն պետքա հետևես ծաղիկին։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո կկարողանամ։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել
մեկ։

May 18

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր։

Քեզ դուր եկած բառազույգը (բառակապակցությունը) ընտրիր որպես վերնագիր և ստեղծագործական պատմություն հորինի՛ր։

Ոիրախ-ժպիտ

սպիտակ-ամպիկ

ելեկտրական -թեյնիկ

մեծ-թութակ

սիրուն-քիթ

փոքր-գլխարկ

Կար չկար մի ուրախ ժպիտ կար նա միշտ ժպտումեր ու չեր ուզում տխրել։

May 16

Հայրենագիտության ուսումնական երորդ շրջանի ամփոփում․․․

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՀՂՈՒՄ

Ես շատ եմ սիրում <<Հայրենագիտութուն>> առալկան նաև մենք շատ ճամփորդումենք։
Իմ ամենասիրելի դասվարը Անի Ենգորյան է։ Այս կիսմյակը շատ հետաքրքիրեր և մենք սովորեցինք լիքը հետաքրքիր բաներ։ Եվ արեցինք շատ հետաքրքիր ճամփորտություներ։

Արշակունիներ
Վեդի գետ․․․
Սուրբ կարապետ
ԱՐՏԱՇԵՍՅԱՆՆԵՐ
Արտաշես և Սաթենիկ
Առասպել գամված Արտավազդի մասին
Զատիկ ծես․․․
Ծաղկազարդ
«Ուսումնական գարուն»…
Վահագն Վիշապաքաղ
Առասպել Տորք Անգեղ․․․
Հայկ և Բել․․․
Առասպել հայոց աստվածների տված շնորհներ…
Տիարընդառաջ․․․
գառնու տաճար
Ես և տեզերքը
Ուսումնական Ձմեռ, ամանորյա աշխատանք հայրենագիտությունից



May 16

Ջաննի Ռոդարի․ «Ամենալավ մարդը»

Ես մի պատմություն գիտեմ մի մարդու մասին: Նա աշխարհի ամենալավ մարդն էր:  Չգիտեմ, այս պատմությունը ձեզ դուր կգա՞, թե՝ չէ: Դե ինչ, պատմե՞մ, թե՞ չէ: Լա’վ, պատմեմ:

Նրա անունը Պրիմո էր: Իտալերեն դա նշանակում է առաջին: Երևի դա էր պատճառը, որ նա դեռ փոքր ժամանակ որոշեց.

-Միշտ առաջինը կլինեմ ոչ միայն անունով, այլև՝ գործով: Միշտ և ամեն տեղ առաջինը կինեմ և վե՛րջ: Բայց դե հակառակը ստացվեց. նա միշտ և ամենուր վերջինն էր:Նա վերջինն էր նրանց մեջ, ովքեր վախենում էին, ովքեր փախչում էին, վերջինն էր նրանց մեջ, ովքեր ստեր էին փչում, ովքեր վատ բաներ էին անում… Նրա հասակակիցները միշտ ինչ-որ բանում առաջինն էին: Մեկը քաղաքի առաջին գողն էր, մյուսը առաջին ավազակն էր շրջանում, մեկն էլ առաջին հիմարն էր ամբողջ թաղում…Իսկ նա, հակառակ

ը, վերջինն էր հիմարություններ դուրս տվողների մեջ, և երբ  ինքը  հիմարություն պիտի ասեր, պարզապես ձայն չէր հանում:Նա աշխարհի ամենալավ մարդն էր, բայց նա վերջինն էր, ով իմացավ այդ մասին: Այնքան վերջինը, որ այդպես էլ չիմացավ, որ ինքը աշխարհի ամենալավ մարդն է։

Առաջադրանքներ

  • Քեզ պատմությունը դուր եկա՞վ։ Պատասխանդ հիմնավորիր։
    Այո շատ դոր եկավ։
  • Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ էր աշխարհի ամենալավ մարդը ամեն ինչում միշտ վերջինը։
    միայն վատ բան անելուց հետոյե նա վերջինը։
  • Պատմությունն այնպես փոխիր, որ աշխարհի ամենալավ մարդն ամեն ինչում առաջինը լինի։
    նա ամելավ բաներով էր առաջինը։

  • Ինչո՞ւ էր պատմության մարդը որոշել լինել ամենաառաջինը։Մտածիր կամ հորինիր 7  անուն, որոնք պատճառ կարող են լինել, որ մարդն այս կամ այն կերպ պահի իրեն։ Գրիր այսպես՝ Քաջիկ անունով մարդը պետք է լինի քաջ։
    Գեղեցիկ,Վարդ,Ազնիվ,Ծաղիկ,Արարատ,Մասիս,Մաիս։
  • Գրածդ անուններից որևէ մեկով փոքր պատմություն հորինիր, այդ պատմության համար նկար նկարիր, բլոգում առանձին հրապարակիր և հղումը բեր, առաջադրանքների մեջ դիր։
  • Փորձիր հարցերի համար հետաքրքիր պատասխաններ մտածել․
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլորը սուտ խոսեին։
    Երկիր մոլորակում ճիշտ բան չէր լինի։
  • Ի՞նչ կլիներ, եթե հիմարների մրցույթ հայտարարվեր։
    Կհաղթեր ամենահիմարը։
  • Ի՞նչ կլիներ, եթե շունն ավելի խելացի լիներ, քան մարդը։
    Շները կլնեին մարդկանց տեղը, իսկ մարդիկ կլինեին շների տեղը։
  • Ի՞նչ կլիներ, եթե հայտնվեիր վախկոտների երկրում։
    Ես կիլինեի միակ մարդը, որը չի վախենում ոչ մի բանից։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ ինչ մտածում էին, բարձրաձայն ասեին։
    Բոլորը կիմանային նրա մտքերը։
  • Ի՞նչ կլիներ, եթե բոլոր մարդիկ բարի լինեին:
    Շատ լավ կլիներ։
  • Ի՞նչ կլիներ, եթե ծառերին ծիրանի փոխարեն ձուկ աճեր:
    Ուրեմն ջրի մեջ էլ ծիրաններ կլինեին։

May 15

Արշակունիներ

Опубликовано 2 Май 2023

Արտաշեսյաններից հետո Հայաստանը կառավարող հաջորդ արքայատոհմը Արշակունիներն էին։ Արշակունյաց արքայատոհմը շատ նշանավոր թագավորներ է տվել. Տրդատ I, Տրդատ III Մեծ, Արշակ II, Պապ և ուրիշներ։ Ժողովուրդը նրանց մասին բազմաթիվ զրույցներ ու առասպելական պատմություններ է ստեղծել։ Երևանի փողոցներից մեկը, ի պատիվ հայ Արշակունի թագավորների, այդ պես էլ կոչվում է` Արշակունյաց պողոտա։ Արշակունյաց արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանում շատ նշանավոր գործեր են կատարվել։ Այսպես, Վաղարշակ արքան հիմնադրել է Վաղարշապատ քաղաքը/այժմյան Էջմիածինը/: Տրդատ III Մեծի օրոք Հայաստանում քրիստոնեությունը պետականորեն ընդունվեց որպես պաշտոնական կրոն։ Տրդատ Մեծի որդին` Խոսրով Կոտակը/այսպես էին անվանում կարճահասակ լինելու պատճառով/, հիմնադրեց Դվին մայրաքաղաքը: Քաղաքն այսօր չկա, բայց այդ անունով ուրիշ բնակավայրեր կան։ Նույն արքան է հիմնել նաև Խոսրովի անտառ-արգելոցը, որն այժմ կա:

Արշակունիների հզոր արքաներից է եղել Արշակ երկրորդը: Նրա մասին ժողովուրդը նույնպես ունի ավանդազրույց, որն ունի իրական հիմքեր և հապատասխանում է իրականությանը: Կապված է պարսից Շապուհ արքայի և Արշակի հանդիպման հետ: Պարսից զորեքերը ներխուժում են Հայաստան, բայց չեն կարողանում գրավել երկիրը: Շապուհը դիմում է խորամանկության, և իր մոտ է կանչում հայոց արքային: Արշակ 2-րն էլ, որպեսզի երկրին ավելի մեծ վտանգի տակ չդնի գնում է: Նրանք պայման են կապում: Բայց Պարսից արքան խիստ մտահոգության մեջ էր՝ հայոց Արշակ թագավորը հավատարիմ կմնա՞ իրեն, թե՞ ոչ։ Հայոց թագավորին փորձելու համար նա հրամայում է Հայաստանից հող ու ջուր բերել և շաղ տալ պալա­տական դահլիճի մի մասում, իսկ մյուսը թողնել իր բնական հատակով։ Շապուհը Արշակ թագավորի հետ զբոսնում է այդ դահլիճում։ Երբ նրանք քայլում են պարսկական հողի վրա, Արշակը խեղճանում է, տկա­րանում, ընդունում իր մեղավոր լինելը։ Հենց որ նրանք կանգնում են հայկական հողի վրա, Արշակը միանգամից կերպարանափոխվում է, ըմբոստանում և սպառնում վրեժխնդիր լինել իր նախնիների համար։ Այդպես մի քանի անգամ փորձելով Արշակ թագավորին՝ Շապուհը կարգադրում է փակել նրան հեռավոր Անհուշ բերդում և պահել այնտեղ մինչև կյանքի վերջը։

Արշակին հաջորդում է իր որդի Պապ թագավորը: Որը երկիրը կառավարում է շատ երիտասարդ տարիքում: Նրան հաջողվում է կարճ ժամանակամիջոցում կարգի բերել ավերված երկիրը, խուսափել պատերազմներից: Եկեղեցուց հողեր է վերցնում, տալիս զինվորականներին, հզորացնում բանակը: Սա իհարկե դուր չէր գալիս շատերին, հատկապես եկեղեցականներին ու Հռոմին: Ի վերջո նրան դավադրաբար սպանում են:

May 15

Չորրորդ դասարանի Ելքի ստուգատես գործնական աշխատանք

Մենք այսօր Արևմտյան դպրոցի բակում մասնաքցեցինք մաթեմաթիկայի ելք ստուգատեսին: Կատարեցինք գործնական աշխատանքի առաջին կանգառը՝ չափումներ տեղից, հեռացատկ: Մենք կանգնեցինք նախապես գծված հորիզոնական գծի մոտ, սեցինք հեռացատկ կատարելու ժամանակահատվածը և իմ հեռացատկի երկարությունը

Ես 2 վայրկյանում թռել եմ 162սմ

May 15

Ելք ստուգատես ․․․

<ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ»> հեքիաթի մոտիվներով

Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են հողը փորում։

– Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փորում հողը, մի՞թե բահ չունեք։

– Բահն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը իր բահը գոտկից հանեց, հողը փորեց։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

– Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, բահ ախպերը ի՞նչ արավ։

Գյուղացիք հավաքվեցին բահի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու բահը ձեռքիցն առան։

Բահն առան, որ հերթով փորեն իրանց հողը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Բահը վրա բերավ թե չէ՝ գլուխը վնասեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

– Տո՛, եկե՛ք, եկե՛ք, բահ ախպերը կատաղել է, գլուխս վնասեց, կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին բահին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան, բաց արին, տեսան՝ բահը կապտել է։

– Վա՜յ, տղե՛ք, բահ ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, բահ ախպորը բա՛ն հասկացրու»։

Գյուղացիները փակեցին գյուղի դարպասները, բահը գցեցին տիրոջ մոտ և ասեցին․ <Մեր գյուղ էլ բան չբերես, մենք մեր ձռքերով կփորենք հողը>։