September 2

Իմ ճամփորդական ամառը…

Այս ամառը ես շատ հետաքրքիր անցկացրեցի։
Ծնողներիս և եղբորս հետ շատ ենք ճամփորդել Հայաստանի գեղատեսիլ վայրերով։
Տպավորված եմ եղել Արագածոտնի մարզում գտնվող <<Թթուջուր>> աղբյուրով։ Երիցուկների դաշտերով։ Արագիլների երամներով․․․


Լոռու մարզի Դսեղ գյուղով, որը ունի աննկարագրելի գեղեցիկ բնություն և այդ գյուղում է ծնվել մեր շատ սիրելի գրող՝Հովհաննես Թումանյանը։ Այդ գյուղում է գտնվում նրա տուն թանգարանը։ Տուն թանգարանում կան նրա իրերից։ Ինձ շատ դուր եկավ նրա օրօրօցը։

Նաև ես շատ սիրեցի մի հին ճոճվող կամուրջ , որը գտնվում է Ապարան քաղաքի << Սիրո աղբյուր>>  տանող ճանապարհին։



Շատ եմ սիրում ամառը և  անչափ շատ իմ Հայաստանը․․․


Posted September 2, 2022 by Արման in category Մայրենի

About the Author

Բարև Ձեզ․․․ Ես Արմանն եմ․․․ Սովորում եմ ՄՍԿՀ Արևմտյան դպրոցի 5․2 դասարանում․․․

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*